Հետադարձ զանգ
Ընտրել բնակարան

Գաղտնիության քաղաքականություն

Այս էջում Դուք կարող եք ծանոթանալ «Ռենշին» ՍՊԸ-ի (այսուհետ՝ «մենք», «մեր») գաղտնիության քաղաքականությանը անձնական տեղեկատվության վերաբերյալ, որը մենք կարող ենք ստանալ համացանցի միջոցով Ձեր կողմից https://skyline-evn.am/ կայքի (այսուհետ՝ «կայք»), ինչպես նաև դրա բոլոր ենթադոմեյնների, կայքում մատուցվող ծառայությունների և ապրանքների օգտագործման ընթացքում։

Մենք խնամքով ենք վերաբերվում Ձեր անձնական տվյալներին: Ձեր վստահությունն ապահովելու համար մենք քայլեր ենք ձեռնարկել՝ պաշտպանելու Ձեր գաղտնիությունը կապված կայքում կատարվող գործարքների հետ: Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է, թե ինչպես են Ձեր անձնական տվյալները հավաքագրվում, պահվում և մշակվում մեզ մոտ Ձեր կողմից կայք այցելելու ընթացքում: Խնդրում ենք ուշադիր կարդալ գաղտնիության քաղաքականությանը վերաբերող այս նկարագրությունը: Կայքից օգտվելիս սա կօգնի Ձեզ կայացնել տեղեկացված որոշումներ Ձեր անձնական տվյալների բացահայտման վերաբերյալ։


Համաձայնություն Գաղտնիության Քաղաքականության Պայմանների Հետ
Ձեր մուտքը տվյալ կայք նշանակում է Ձեր անվերապահ համաձայնությունը սույն գաղտնիության քաղաքականությանը և դրանում նշված Ձեր անձնական տեղեկատվության մշակման պայմաններին: Եթե համաձայն չեք այս պայմաններին, ապա պետք է ձեռնպահ մնաք կայքն օգտագործելուց և լքեք այն։

Մտավոր Սեփականություն և Օգտագործման Իրավունքներ
Մենք տեղեկացնում ենք Ձեզ, և Դուք համաձայնում եք, որ կայքը մեր մտավոր սեփականությունն է և շահագործվում է մեր կողմից: Կայքի տեղեկատվական, գրաֆիկական, աուդիո, վիդեո, լուսանկարչական կամ այլ բովանդակությունը, ինչպես նաև կայքում տեղադրված այլ նյութերը հանդիսանում են մեր մտավոր սեփականությունը կամ հեղինակային իրավունքով օժտված սեփականատերերի սեփականությունը, ովքեր մեզ իրավունք են տվել տեղադրել այդ նյութերը կայքում։
Մտավոր սեփականության բոլոր իրավունքները, ներառյալ հեղինակային իրավունքը, հարակից իրավունքները, ֆիրմային անունների, ապրանքանիշերի, սպասարկման նշանների կամ այլ մտավոր սեփականության իրավունքները կայքի բոլոր նյութերում կամ բովանդակության մեջ պատկանում են մեզ կամ մեր գործընկերներին։ Մենք տրամադրում ենք Ձեզ սահմանափակ, անձնական, չփոխանցելի, վերացման ենթակա լիցենզիա՝ մուտք գործելու և օգտագործելու մեր կայքը և դրա նյութերը: Կայքը և դրանում տեղադրված նյութերը նախատեսված են Ձեր կողմից բացառապես ոչ առևտրային օգտագործման համար: Կայքի կամ դրա նյութերի այլ նպատակներով օգտագործումն արգելվում է առանց մեր կողմից տրված նախնական գրավոր թույլտվության։
Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը կայքի նյութերից և բովանդակությունից չստանալ ածանցյալ ստեղծագործությունների պատճենման, վերարտադրման, փոխանցման, տարածման, վաճառքի, առևտրային շահագործման, փոփոխման, մշակման կամ այլ ածանցյալ աշխատանքներ ստեղծելու ամբողջական կամ մասնակի գործողություններ։
Կայքի, դրա նյութերի և բովանդակության հետ կապված նշված գործողությունների կատարումն անօրինական է և կարող է ենթադրել պատասխանատվություն՝ համաձայն գործող օրենսդրության: Այս սահմանափակումը չի տարածվում կայքում Ձեր կողմից հրապարակված հաղորդագրությունների և հայտարարությունների վրա։


Կիրառելի Օրենք
Մուտք գործելով մեր կայք՝ Դուք ընդունում եք, որ կայք այցելման և դրա օգտագործման հետ կապված բոլոր հարցերը, ներառյալ սույն գաղտնիության քաղաքականությանը համապատասխանելը, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով: Ձեր անձնական տվյալները մշակելիս մենք առաջնորդվում ենք 2015 թվականի մայիսի 18-ի ՀՕ-49-Ն - «Անձնական Տվյալների Պաշտպանության Մասին» դաշնային օրենքի դրույթներով։
Անձնական Տեղեկատվություն
Ձեր մասին տեղեկատվության բովանդակությունը, որը մենք կարող ենք հավաքագրել, կախված է նրանից, թե ինչպես եք Դուք օգտագործում մեր կայքի կողմից տրամադրված հնարավորությունները: Մենք կարող ենք ստանալ հետևյալ անձնական տեղեկությունները՝
  • Անձնական տվյալներ, որոնք առնչվում են Ձեզ՝ որպես անհատի՝ ներառյալ Ձեր անձնական տվյալները, ինչպիսիք են Ձեր անունը, ազգանունը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը և այլ նմանատիպ տեղեկություններ, որոնք Դուք կամավոր տրամադրում եք, երբ գրանցվում եք կայքում: Կայքից կամ ծառայություններից օգտվելիս Դուք կարող եք էլ․ նամակ ուղարկել մեզ կամ տալ Ձեր համաձայնությունը մեր կայքից էլեկտրոնային հաղորդակցություն ստանալու համար, կամ շփվել մեզ հետ այլ միջոցներով: Ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ անձնական տվյալները նշվում են հատուկ ձևով: Այլ տեղեկություններ տրամադրվում են Ձեր կողմից՝ Ձեր հայեցողությամբ: Ձեզնից չի պահանջվում մեզ տրամադրել Ձեր անձնական տվյալները: Այնուամենայնիվ, որոշ տեսակի տեղեկատվության տրամադրումից հրաժարվելու դեպքում Դուք հնարավոր է՝ չկարողանաք այցելել կայքի բոլոր էջերը կամ օգտագործել բոլոր ծառայությունները։
  • Տվյալներ, որոնք ավտոմատ կերպով փոխանցվում են կայքին դրա օգտագործման ընթացքում ՝ օգտագործելով Ձեր օգտատիրոջ սարքում տեղադրված ծրագրակազմը, ներառյալ ձեր IP հասցեն, աշխարհագրական դիրքը, դիտարկիչի կամ այլ ծրագրի մասին տեղեկությունները, որոնցով Դուք մուտք եք գործում կայք, սարքավորումների բնութագրերը և Ձեր կողմից օգտագործվող ծրագրակազմը որպես օգտատեր, Ձեր՝ կայք այցելության ամսաթիվը և տևողությունը, Ձեր կողմից դիտված էջերը, այն կայքի հասցեն, որտեղից Դուք եկել եք մեր կայք, քուքի տվյալներ և այլ նմանատիպ տեղեկություններ, որոնք թույլ չեն տալիս մեզ անձամբ ճանաչել Ձեզ։
  • Մենք չենք ստուգում Ձեր տրամադրած անձնական տեղեկատվության ճշգրտությունը: Այնուամենայնիվ, մենք ենթադրում ենք, որ մեր կայքից օգտվելիս Դուք տրամադրում եք ճշմարիտ և բավարար տեղեկատվություն և արդիացնում այն: Դուք սույնով երաշխավորում եք, որ Ձեր կողմից կայքի օգտագործման ընթացքում տրամադրված անձնական տվյալների վերաբերյալ ցանկացած տեղեկատվության նկատմամբ Դուք ունեք իրավունք և իրավասություն այդ տեղեկատվության տրամադրման համար՝ սույն գաղտնիության քաղաքականության մեջ նշված պահանջների օգտագործման նպատակով։



Անձնական Տեղեկատվության Մշակման Նպատակները

Մենք հավաքագրում և պահպանում ենք միայն այն անձնական տեղեկատվությունը, որը անհրաժեշտ է մեր կայքն օգտագործելու և Ձեզ ծառայություններ մատուցելու համար, ինչպես նաև սույն գաղտնիության քաղաքականության մեջ նշված ցանկացած օրինական նպատակի իրականացման համար։ Մենք կարող ենք մշակել հավաքագրված անձնական տվյալները հետևյալ նպատակներով ՝
  • Ձեզ ՝ որպես մեր կայքի օգտատեր նույնականացնելու, լիազորելու և վավերացնելու նպատակով,
  • Ձեր կողմից կնքված պայմանագրերի կատարման շրջանակներում Ձեզ անհատականացված ծառայություններ մատուցելու նպատակով,
  • Ձեզ հետ շփվելու համար՝ ներառյալ ծառայությունների օգտագործման կամ մեր քաղաքականության փոփոխությունների վերաբերյալ ծանուցումների և տեղեկատվության ուղարկումը, ինչպես նաև Ձեր կողմից ուղարկված հարցումների և դիմումների պատասխանների մշակման նպատակով,
  • մեր ապրանքների և ծառայությունների կամ մեր գործընկերների ապրանքների և ծառայությունների մասին Ձեզ տեղեկացնելու, կամ, հիմնվելով կայքում Ձեր կողմից իրականացված գործունեության վրա, այնպիսի տեղեկատվության տրամադրման նպատակով, որը, մենք կարծում ենք, որ Ձեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն կունենա: Դուք նաև թույլ եք տալիս մեզ հաշվի առնել Ձեր անհատական նախասիրությունները և տրամադրել Ձեզ ավելի բարձր մակարդակի ծառայություններ։ Մասնավորապես, մենք կարող ենք Ձեզ ուղարկել շնորհանդեսների և այլ միջոցառումների հրավերներ, որոնք կազմակերպվում են անհատապես կամ մեր գործընկերների հետ համատեղությամբ,
  • գովազդային թիրախավորման նպատակով, կայքի և մատուցվող ծառայությունների որակն ու օգտագործելիությունը գնահատելու, օպտիմալիզացնելու և բարելավելու նպատակով՝ ապահովելով դրանց համապատասխանելիությունը Ձեր նախասիրություններին,
  • վիճակագրական և նմանատիպ այլ հետազոտություններ իրականացնելու նպատակով, որոնք հիմնված կլինեն անանուն կամ ապանձնավորված տվյալների վրա,


ճանաչելու, հետաքննելու և կանխելու այնպիսի գործողություններ, որոնք կարող են խախտել մեր քաղաքականությունը, կամ լինել անօրինական։ Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք նաև հրավիրել Ձեզ տրամադրելու անձնական տեղեկատվություն հարցումների կամ հարցաթերթիկների տեսքով, որոնց Ձեր մասնակցությունը բացարձակապես կամավոր է: Նման հարցումների կամ հարցաթերթիկների հետ կապված հավաքագրված անձնական տեղեկությունները օգտագործվում են հարցումների կամ հարցաթերթիկների արդյունքները Ձեզ հաղորդելու, ինչպես նաև կայքի օգտագործումը բարելավելու կամ մատուցվող ծառայությունների որակից ձեր գոհունակությունը բարձրացնելու նպատակով:

Գովազդային Տեղեկատվություն և Մարքեթինգային Նյութեր։ Դրանցից Հրաժարվելը
Ի լրումն անձնական տեղեկատվության մշակման նշված նպատակների, մենք ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել նորությունների, առաջխաղացումների և հատուկ առաջարկների մասին, որոնք կարող են շահավետ լինել Ձեզ համար: Մենք գնահատում ենք Ձեր ժամանակը և ուշադրությունը, ուստի վերահսկում ենք գովազդային տեղեկատվության և մարքեթինգային էլեկտրոնային նամակների բաշխումը։ Կայքը հնարավորություն է տալիս հրաժարվել նման նյութերի տարածմանը մասնակցելուց՝ սեղմելով Ձեր ստացած նամակում նշված հղման վրա կամ ընտրելով բաժանորդագրությունից դուրս գալու այլ մատչելի եղանակ: Դուք կարող եք նաև փոփոխել կամ թարմացնել մարքեթինգային նամակներ ստանալու կամ չստանալու Ձեր նախապատվությունները: Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք պատասխանատվություն չենք կրում երրորդ կողմի վաճառողների և գովազդատուների գործողությունների համար: Մենք ձգտում ենք աշխատել վստահելի ընկերությունների հետ, սակայն նրանց գործողությունները վերահսկելու հնարավորություն չունենք։ Այնուամենայնիվ, Դուք կարող եք կիսվել Ձեր փորձով երրորդ կողմերի հետ, որոնց հետ մենք աշխատում ենք, որպեսզի մենք կարողանանք բարելավել մեր առաջարկները։

Անձնական Տեղեկատվության Մշակման և Այլ Անձանց Փոխանցման Պայմանները
Մենք գաղտնի ենք պահում Ձեր անձնական տվյալները, բացառությամբ այն դեպքերի, երբ Դուք կամավոր տրամադրում եք Ձեր մասին տեղեկատվություն անսահմանափակ թվով անձանց ընդհանուր մուտքի համար: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ձեր անձնական տվյալները, որոնք Դուք ինքներդ տեղադրում եք Ձեր անձնական էջում, հրապարակումների մեկնաբանություններում և այլ հանրային ծառայություններում, կարող են դիտվել այլ օգտատերերի կողմից։ Մենք չենք կիսվի Ձեր անձնական տեղեկատվությամբ այլ անձանց հետ, բացառությամբ սահմանափակ հանգամանքների, ներառյալ հետևյալը՝
  • երբ Ձեր անձնական տեղեկատվությունը տրամադրվում է նրանց, ում հետ մենք համագործակցում ենք, այդ թվում՝ կապված Ձեր կողմից որոշակի ծառայության օգտագործման հետ,
  • երբ Ձեր անձնական տեղեկատվությունը փոխանցվում է որպես վաճառքի գործընթացի մի մաս: Այս դեպքում մենք կպահանջենք վարվել Ձեր անձնական տվյալների հետ՝ համաձայն սույն գաղտնիության քաղաքականության,
  • երբ համագործակցում ենք ֆինանսական հաստատությունների հետ՝ դրանց հետ համատեղությամբ առաջարկելով Ձեզ ապրանքներ և ծառայություններ: Այնուամենայնիվ, ֆինանսական հաստատություններին կարգելվի օգտագործել Ձեր անձնական տեղեկատվությունը այլ կերպ, բացառությամբ համատեղ առաջարկվող ապրանքների և ծառայությունների խթանմանը ուղղված գործառույթների,
  • երբ անձնական տեղեկատվության փոխանցումը նախատեսված է գործող օրենսդրությամբ՝ օրենքով սահմանված կարգով կամ իրականացվում է դատարանի որոշմամբ,
  • երբ անհրաժեշտ է ապահովել, որ մեր իրավունքները և այլ օրինական շահերը, ինչպես նաև այլ անձանց կամ օգտագործողների իրավունքները և օրինական շահերը պաշտպանված լինեն՝ մեր քաղաքականության դրույթների կամ համաձայնագրերի խախտման դեպքում,
  • երբ Ձեր անձնական տեղեկատվության մշակման արդյունքում ստացվում են անանուն վիճակագրական տվյալներ, որոնք փոխանցվում են մեկ այլ անձի կամ ընկերության՝ մեր անունից հետազոտության, աշխատանքի կատարման կամ ծառայությունների մատուցման նպատակով։


Անձնական Տեղեկատվության Փոփոխություն և Ջնջում։ Տվյալների Պահպանում
Ցանկացած ժամանակ Դուք կարող եք ամբողջությամբ կամ մասամբ փոփոխել (թարմացնել կամ լրացնել) մեզ տրամադրված անձնական տվյալները: Եթե Դուք որոշում եք, որ չեք ցանկանում, որ Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալները օգտագործվեն սույն գաղտնիության քաղաքականության մեջ նշված նպատակներից որևիցե մեկի համար, կարող եք հեռացնել Ձեզ կայքի գրանցված օգտվողների ցանկից՝ կապնվելով մեզ հետ:
Կայքում Ձեր անձնական տվյալները փոփոխելու կամ ջնջելու Ձեր իրավունքը կարող է սահմանափակվել կիրառելի օրենքի պահանջներին համապատասխան: Մասնավորապես, նշված պատճառով նման սահմանափակումները կարող են ներառել Ձեր կողմից փոփոխված կամ ջնջված տեղեկատվությունը մեկ այլ ժամկետով պահպանելու և օրենքով սահմանված կարգով այդ տեղեկատվությունը փոխանցելու մեր պարտավորությունը:

Անձնական Տեղեկատվության Մշակում Քուքիների և Հաշվիչների Միջոցով
Մենք օգտագործում ենք քուքիների ՝ որպես Ձեր ինտերնետային դիտարկիչի հետ փոխգործակցության հիմք՝ անձնական տեղեկությունները ավտոմատ կերպով հավաքագրելու նպատակով: Քուքին տեքստային տեղեկատվության փոքր մաս է, որը մեր կայքը փոխանցում է ձեր դիտարկիչին, որը այն պահում և հետ է փոխանցում կայք՝ կայքին ուղղված Ձեր յուրաքանչյուր հարցումանը զուգահեռ: Որոշ քուքիներ կարող են պահվել միայն կայքի հետ Ձեր մեկանգամյա աշխատաշրջանի ընթացքում և ջնջվել Ձեր դիտարկիչը փակելուց հետո: Մյուսները, որոնք սահմանված են որոշակի ժամանակահատվածի համար, հավաքվում են հատուկ ֆայլում և պահվում Ձեր համակարգչում։

Քուքիները պարունակում են տեղեկատվություն, որը թույլ է տալիս կայքին նույնականացնել Ձեր դիտարկիչը, երբ Դուք մուտք եք գործում կայք և այցելում կայքի տարբեր էջերը: Քուքիների օգնությամբ մենք հավաքագրում ենք այնպիսի տեղեկատվություն, ինչպիսիք են կայքում Ձեր անցկացրած ժամանակը, կայքի այցելած էջերն ու ենթաէջերը, մեր կայքից դեպի այլ կայքեր և այլ կայքերից դեպի մեր կայք հղումներ ունեցող հասցեները և այլ լրացուցիչ տեղեկություններ: Քուքիի կառուցվածքը, դրա բովանդակությունը և տեխնիկական պարամետրերը որոշվում են կայքի կողմից, և կարող են փոփոխվել առանց մեր կողմից Ձեզ նախապես տեղեկացնելու: Քուքիները մեզ թույլ չեն տալիս հավաքագրել անձնական տեղեկատվություն Ձեր մասին։ Քուքիների օգտագործումը ընդունված պրակտիկա է: Մենք օգտագործում ենք քուքիներ՝ մեր կայքի օգտատերերին հիշելու և նրանց անձնական նախապատվություններն ու կարգավորումները պահպանելու, նրանց անհատականացված ծառայություններ տրամադրելու, վիճակագրական և հետազոտական նպատակներով օգտատերերին ցուցադրվող գովազդները թիրախավորելու և անվտանգային նպատակներով, ինչպես նաև բարելավելու կայքի և ծառայությունների որակը՝ օգտագործողի նախասիրություններին համապատասխան։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ օգտատերերի կողմից համացանցում կայքեր այցելելու համար օգտագործվող ապարատը և ծրագրակազմը կարող է անջատել քուքիները որոշ կայքերի համար, ինչպես նաև ջնջել նախկինում ստացված քուքիները: Ցանկացած ժամանակ Դուք կարող եք ինքնուրույն ջնջել Ձեր համակարգչում պահվող քուքիները, փոխել պարամետրերը Ձեր դիտարկիչի կարգավորումներում, որպեսզի դիտարկիչը դադարեցնի պահպանել բոլոր քուքիները և ծանուցել Ձեզ, երբ դրանք ուղարկվեն: Այնուամենայնիվ, այս դեպքում կայքի և ծառայությունների որոշ գործառույթներ կարող են դադարել աշխատել, ավելի դանդաղ լինել կամ ցուցադրել միայն տեքստային տեղեկատվություն: Մենք իրավունք ենք վերապահում որոշել, որ որոշակի ծառայության տրամադրումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե օգտագործողի կողմից թույլատրված է քուքիների ընդունումը և ստացումը։

Մեր կայքում կան նաև հաշվիչներ, որոնք օգտագործվում են օգտատերերի քուքիները հավաքագրելու և հաշվարկելու նպատակով։ Սա միտված է վերլուծելու կայքի օգտատերերի թվի, ծառայությունների օգտագործման և ծառայության կարգավորումների հանրաճանաչության, էջեր այցելելու հաճախականության մասին վիճակագրական տեղեկությունները, ինչպես նաև իրականացնելու կայքի երթևեկության մոնիթորինգ, կայքի տեխնիկական հնարավորությունների գնահատում՝ ստեղծելու կայքի հնարավոր առավելագույն համապատասխանությունը օգտատերերի կողմից օգտագործվող դիտարկիչներին՝ ապահովելու կայքի և ծառայությունների գործունեությունը կամ դրանց անհատական գործառույթները: Հաշվիչների շահագործման տեխնիկական պարամետրերը որոշվում են կայքի կողմից և ենթակա են փոփոխման՝ առանց Ձեզ մեր կողմից նախնական ծանուցում ուղարկելու։

Անձնական Տեղեկատվության Պաշտպանության Համար Ձեռնարկվող Միջոցներ
Մենք ձեռնարկում ենք կազմակերպչական և տեխնիկական միջոցներ, որոնք համարում ենք անհրաժեշտ և բավարար՝ ապահովելու Ձեր անձնական տեղեկատվության պաշտպանությունը չարտոնված կամ պատահական մուտքից, ոչնչացումից, փոփոխումից, արգելափակումից, պատճենումից, տարածումից, ինչպես նաև այլ անօրինական գործողություններից: Ժամանակ առ ժամանակ մենք վերանայում ենք անձնական տեղեկատվության անվտանգության պահպանման մեր ընթացակարգերը և ընտրում համապատասխան նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ: Այնուամենայնիվ, նույնիսկ ամենաառաջադեմ տեխնոլոգիաների դեպքում ոչ մի կայք լիովին անվտանգ չէ: Այն անհավանական դեպքում, երբ մենք կարծում ենք, որ մեր ստացած անձնական տեղեկատվության անվտանգությունը կարող է չպահպանվել, մենք կարող ենք Ձեզ տեղեկացնել նման զարգացման մասին: Եթե նման ծանուցումը ողջամիտ է, մենք բոլոր ջանքերը կգործադրենք Ձեզ հնարավորինս արագ ծանուցելու համար՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները։

Հղումներ Դեպի Այլ Կայքեր Այս գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է միայն այս կայքին և չի տարածվում որևէ այլ վեբկայքի վրա, նույնիսկ եթե դրանք պարունակում են հղումներ դեպի մեր կայքը, կամ մեր կայքն ունի հղումներ դեպի այդ կայքերը։ Մենք կարող ենք հղումներ տրամադրել դեպի այլ կայքեր, որոնք, մեր կարծիքով, կարող են հետաքրքրել մեր կայքի օգտատերերին: Այնուամենայնիվ, մենք պատասխանատու չենք նման կայքերի գաղտնիության պրակտիկայի համար և չենք կարող երաշխավորել այդ կայքերի գաղտնիության բարձր չափանիշները։ Խնդրում ենք տեղյակ լինել, որ այդ կայքերը կարող են օգտատերերից հավաքագրել անձնական տեղեկատվություն և որ նրանք գործում են իրենց գաղտնիության գործելակերպի համաձայն, որը կարող է տարբերվել սույն գաղտնիության քաղաքականությունից: Այլ կայքեր այցելելիս առաջարկվում է ծանոթանալ դրանց ընթացիկ գաղտնիության քաղաքականությանը, քանի որ մեր կայքից դուրս գալուց հետո Ձեր տրամադրած ցանկացած անձնական տեղեկատվություն այլևս մեր վերահսկողության տակ չէ։

Փոփոխություններ Գաղտնիության Քաղաքականության Նկարագրությունում
Մենք իրավունք ենք վերապահում ժամանակ առ ժամանակ ամբողջությամբ կամ մասամբ փոխել այս գաղտնիության քաղաքականությունը՝ արտացոլելու նոր տեխնոլոգիաները, արդյունաբերության պրակտիկան, կարգավորող պահանջները և այլն։
Մենք խրախուսում ենք պարբերաբար հետևել մեր գաղտնիության քաղաքականությունում կատարվող փոփոխություններին, որպեսզի տեղեկացված լինեք, թե ինչպես ենք մենք պաշտպանում Ձեր անձնական տվյալները: Եթե մենք փոփոխություններ կատարենք գաղտնիության քաղաքականության մեջ, մեր կայքը կտեղադրի գաղտնիության քաղաքականության թարմեցված տարբերակը՝ վերանայված հրապարակման ամսաթվով: Սա բավարար ծանուցում է գաղտնիության քաղաքականության փոփոխության մասին, և մենք կարող ենք Ձեզ չտրամադրել փոփոխությունների մասին այլ ծանուցումներ:
Այնուամենայնիվ, եթե տեղի ունենան էական փոփոխություններ, մենք Ձեզ կտեղեկացնենք դրանց մասին՝ կայքում տեղադրելով նման փոփոխությունների մասին ակնառու ծանուցում կամ ուղղակիորեն Ձեզ ծանուցում ուղարկելով: Գաղտնիության քաղաքականության փոփոխություններն ուժի մեջ են մտնում սկսած կայքում տեղադրվելու պահից։ Գաղտնիության քաղաքականության փոփոխված տարբերակի հրապարակումից հետո Ձեր կողմից մուտքը կայք և դրա շարունակական օգտագործումը նշանակում է, որ Դուք ընդունում եք գաղտնիության քաղաքականության պայմանների փոփոխությունները։ Հետադարձ Կապ։ Հարցեր և Առաջարկություններ
Մենք ողջունում ենք Ձեր մեկնաբանությունները կայքի գործունեության, մեր գործունեության և գաղտնիության քաղաքականության վերաբերյալ: Ցանկացած հարց կամ առաջարկ կարող եք ուղարկել նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected]:
Կազմակերպություն՝

Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն «Ռենշին»

ՀՎՀՀ՝ 02564558

Իրավաբանական Հասցե՝ 0002, ՀՀ, Երևան , Բուզանդ 91, Տարածք 72
Գաղտնիության քաղաքականություն