ARUP-Ի ԵՎ 1508 LONDON-Ի ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
10.10.2025
Skyline նախագծի իրականացման հիմքում ընկած է համաշխարհային լավագույն փորձի և տեղական ճարտարապետական լուծումների համադրումը։ Այս գործընթացի շրջանակներում Հայաստան էին ժամանել նախագծի միջազգային գործընկերները՝ հանրահայտ ARUP ինժեներական ընկերության և 1508 London դիզայն ստուդիոյի առաջատար մասնագետները։
Աշխատանքային այցի հիմնական նպատակը Skyline-ի կառուցման ընթացիկ փուլերի տեխնիկական վերահսկողությունն էր։ ARUP ընկերության ինժեներական թիմը տեղում իրականացրել է կոնստրուկցիայի ամրության և կայունության ստանդարտների ստուգում՝ երաշխավորելով, որ շինարարական յուրաքանչյուր հանգույց համապատասխանում է անվտանգության և ֆունկցիոնալության միջազգային բարձրագույն ստանդարտներին։
Զուգահեռաբար ակտիվ քննարկումներ են տեղի ունեցել 1508 London-ի դիզայներների և Renshin Urban Investments-ի թիմերի միջև։ Հանդիպումների առանցքում ինժեներական և դիզայներական աշխատանքների համաժամանակյա իրականացումն էր։ Մասնագետների խնդիրն է ապահովել, որ Skyline-ի յուրաքանչյուր բնակարանի քառակուսի մետրը լինի առավելագույնս ֆունկցիոնալ։ Հատուկ ուշադրություն է դարձվում նորարարական տեխնոլոգիաների ինտեգրմանը և տարածքների խելացի պլանավորմանը, ինչը թույլ կտա ապագա բնակիչներին ստանալ կյանքի որակապես նոր և հարմարավետ միջավայր։