Հետադարձ զանգ
Ընտրել բնակարան
Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵՑ SKYLINE ԹԱՂԱՄԱՍԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

24.06.2025

2025 թվականի հունիսի 24-ին Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում պաշտոնապես տրվեց Հայաստանի առաջին երկնաքերների շինարարության մեկնարկը՝ նշանավորելով Երևանի քաղաքաշինական կյանքում նոր էջի սկիզբը։

Միջոցառման նպատակը ոչ միայն շինարարության մեկնարկն էր, այլև հանդիպում նախագծի շուրջ համախմբված մեծ թիմի ու գործընկերների հետ։ Օրվա խորհրդանշական պահը ապագային ուղղված ուղերձի տեղադրումն էր Skyline-ի հիմքում։ 

Renshin Urban Investments ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն` Անի Մավյանը ընթերցեց ուղերձը, որն ամփոփում էր նախագծի տեսլականն ու հոգին։ Ընկերության համահիմնադիրներ՝ Էդուարդ Մարությանի և Արայիկ Կարապետյանի կողմից ուղերձը դրվեց հատուկ կապսուլայի մեջ, որից հետո նախագծի ստեղծման մեջ իրենց ներդրումն ունեցած մասնագետներն ու ներկաները միասին մասնակցեցին շինարարության պաշտոնական մեկնարկի արարողությանը։


Միջոցառման ընթացքում ընդգծվեց նախագծի բացառիկությունը թե՛ ինժեներական, թե՛ ճարտարապետական տեսանկյունից։ Skyline-ի ստեղծման գործում ներգրավված են համաշխարհային հեղինակություն ունեցող ընկերություններ. Համալիրի ճարտարապետական դիզայնի և ֆասադների հեղինակը նյույորքյան Laguarda.Low ստուդիոն է, շենքերի ինժեներիան իրականացնում է բրիտանական ARUP group֊ը, իսկ ներքին հարդարման հայեցակարգը մշակել է 1508 London ստուդիոն։

Միջոցառմանը ներկա էին նաև առաջին բնակիչները, ովքեր արդեն վստահել են Skyline-ի տեսլականին։ Հուսալի ներդրում լինելուց բացի իրենց համար սա նաև հնարավորություն էր՝ լինելու մի միջավայրի մասնիկը, որտեղ միջազգային որակն ու ժամանակակից կենսակերպը միավորվում են Երևանի կենտրոնում։

Շինարարության մեկնարկին զուգահեռ ակտիվացել է նաև վաճառքի փուլը։ Skyline-ը նպատակ ունի դառնալ մայրաքաղաքի նոր ճարտարապետական դոմինանտը՝ փոխելով քաղաքային բնապատկերն ու մարդկանց պատկերացումները ժամանակակից կյանքի և ապագայի ապրելակերպի մասին։


ՄԵԿՆԱՐԿԵՑ SKYLINE ԹԱՂԱՄԱՍԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ