Նորություններ
Skyline-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ին
Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Skyline-ը մասնակցեց Seaside Startup Summit Armenia 2026-ին՝ որպես միջոցառման պաշտոնական գործընկեր՝ ներկայացնելով ժամանակակից քաղաքային կյանքի իր տեսլականը։
Summit-ի ընթացքում Skyline-ի տաղավարը հյուրընկալեց տարբեր ոլորտների մասնագետների, ձեռներեցների և նորարարների։ Նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու Skyline-ի ճարտարապետական լուծումներին, նախագծի գաղափարին և այն նոր ապրելակերպի մոտեցմանը, որն իր տեղն է գտնում Երևանի քաղաքային միջավայրում։
Skyline-ի մասնակցությունը միջոցառմանը նաև նոր գաղափարների, փորձի և մասնագիտական քննարկումների փոխանակման հնարավորություն էր,որը միավորեց մարդկանց, ովքեր իրենց աշխատանքով ձևավորում են Հայաստանի ապագան։
Նոր գաղափարների և հանդիպումների հարթակ
Summit-ի ընթացքում Skyline-ի տաղավարը դարձավ հանդիպումների և քննարկումների հարթակ։ Այստեղ այցելուները կարող էին ավելի մանրամասն ծանոթանալ նախագծին և դրա ճարտարապետական մոտեցմանը։ Նրանք նաև հնարավորություն ունեցան հասկանալու, թե ինչպես կարող է քաղաքային միջավայրը փոխել մարդկանց առօրյան։
Skyline-ը միավորում է բնակելի, աշխատանքային և հանրային տարածքներն ու առօրյա կյանքի համար անհրաժեշտ ծառայությունները՝ ստեղծելով մեկ ամբողջական քաղաքային միջավայր։
Այս մոտեցման հիմքում նոր ապրելակերպի գաղափարն է՝ ավելի հարմարավետ և ժամանակակից քաղաքային պայմաններում։
Skyline-ի մասնակցությունը Campfire Talk-ին
Summit-ին մասնակցության ընթացքում Skyline-ը միացել էր նաև Campfire Talk ձևաչափին, որի ընթացքում Renshin-ի օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը կիսվեց իր փորձով և խոսեց նոր գաղափարները զարգացնելու ու դրանց հիման վրա նոր հնարավորություններ ստեղծելու մասին։
Նրա մասնակցությունը համահունչ էր Summit-ի հիմնական գաղափարներից մեկին՝ առաջընթացը սկսվում է նոր գաղափարներից, փորձի փոխանակումից և դրանք իրական հնարավորությունների վերածելու պատրաստակամությունից։
Skyline-ը Երևանի ապագա քաղաքային միջավայրում
Skyline-ի մոտեցումը քաղաքային զարգացմանը հիմնված է միասնական միջավայր ստեղծելու գաղափարի վրա, որտեղ ճարտարապետությունը, ֆունկցիոնալությունն ու առօրյա կյանքի տարբեր բաղադրիչները փոխկապակցված են։
Ինչպես Renshin ընկերության մյուս նախագծերը, Skyline-ը նույնպես կենտրոնանում է ժամանակակից, ֆունկցիոնալ և մարդակենտրոն քաղաքային միջավայր ստեղծելու վրա։
Բաղրամյան–Օրբելի խաչմերուկում գտնվող Skyline-ը կդառնա Երևանի քաղաքային տեսարանի ճանաչելի հատված՝ ձևավորելով ժամանակակից քաղաքային կյանքի համար նախատեսված ամբողջական միջավայր։
Նոր գաղափարները ստեղծում են նոր ապրելակերպ
Seaside Startup Summit Armenia 2026-ը միավորեց տարբեր ոլորտների մարդկանց, գաղափարներն ու փորձը՝ ստեղծելով հանդիպումների և մտքերի փոխանակման հարթակ։
Skyline-ի մասնակցությունը Summit-ին հնարավորություն տվեց ներկայացնել նախագծի մոտեցումը և մասնակցել Երևանի քաղաքային միջավայրի ու ապագայի շուրջ մասնագիտական քննարկումներին։