ՌԵՆՇԻՆԸ ՎԵՐԱԲՐԵՆԴԱՎՈՐՎՈՒՄ Է
25.06.2026
Ռենշինը վերաբրենդավորվել է և ներկայանում է նոր վիզուալ ինքնությամբ՝ ընդգծելով իր դերը ոչ միայն քաղաքաշինության, այլև կրթության, մշակույթի և ժամանակակից ապրելակերպի զարգացման գործում։Նոր վիզուալ ինքնությունը հիմնված է «Ռե» նախածանցի գաղափարի վրա. վերաիմաստավորել, վերափոխել, վերասահմանել, վերանորոգել(reinterpreting, reshaping, redefining, and renewing):
Լոգոտիպի առաջ ուղղված կարմիր նշանը խորհրդանշում է Ռենշինի շարժումը դեպի նոր որակ, բարձր ստանդարտներ և երկարաժամկետ արժեք ստեղծող նախագծեր։
Այս մոտեցումը արտացոլված է նաև Skyline-ում՝ Երևանում առաջին երկնաքերների նախագծում, որով Ռենշինը վերաիմաստավորում է բարձրության մասին պատկերացումները՝ միավորելով ժամանակակից ճարտարապետությունը, զարգացած ենթակառուցվածքները և հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ լուծումները։