ՊԱՐԶԵՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
30.04.2026
Skyline-ում բնակարան ձեռք բերելու գործընթացը նախագծված է այնպես, որպեսզի խնայի մարդկանց ժամանակը և նվազեցնի ավելորդ բարդությունները։
Նախագիծն առաջարկում է հիփոթեքային վարկի ձևակերպում «մեկ պատուհանի» սկզբունքով, որի շրջանակում բոլոր հիմնական գործընթացները՝ վարկունակության ստուգումը, վարկի հաստատումը և հիփոթեքի ձևակերպումը իրականացվում են մեկ գրասենյակում` րոպեների ընթացքում։ Սա թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել թղթաբանությունն ու ամբողջ գործընթացը դարձնել ավելի արագ և հարմարավետ։
Միաժամանակ, Skyline-ում գործում են պարզեցված հիփոթեքային պայմաններ՝ 10% կանխավճարով և մինչև 20 տարվա մարման հնարավորությամբ։ Նախագծում հիփոթեքային վարկավորում հասանելի է նաև ոչ ռեզիդենտների և ՀՀ-ում գրանցված եկամուտ չունեցող անձանց համար։
Բացի այդ, Skyline-ում հնարավոր է բնակարանների ընտրության, վճարման պայմանների մանրամասն ուսումնասիրության և նույնիսկ հիփոթեքային վարկավորման համար դիմելու ամբողջ գործընթացն անցնել առցանց։
Այսպիսով՝ Skyline-ում գույքի ձեռքբերման յուրաքանչյուր փուլ նախագծված է ժամանակակից մարդու պահանջներին համապատասխան՝ միավորելով հարմարավետությունը, ճկունությունն ու ժամանակակից լուծումները։