Հետադարձ զանգ
Ընտրել բնակարան
Նորություններ

SKYLINE-Ը TOON EXPO 2026-ԻՆ

27.03.2026

Skyline նախագիծն արդեն երրորդ տարին անընդմեջ մասնակցում է Toon expo-ին՝ տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ցուցահանդեսին:

Toon Expo 2026-ի ընթացքում Skyline-ի տաղավարը դարձավ մի հարթակ, որտեղ այցելուները հնարավորություն ունեցան պատկերացնելու իրենց առօրյան նոր թաղամասում: Skyline-ը փորձել է ցույց տալ, թե ինչպես են նորարարական լուծումները փոխելու բնակիչների կյանքի որակը՝ դարձնելով այն ավելի հարմարավետ և ժամանակակից:

Միջոցառման օրերին, օգտվելով միայն այդ օրերին գործող հատուկ առաջարկներից, Skyline-ի տաղավարում այցելուները հնարավորություն ունեին մանրամասն ծանոթանալու նախագծի բոլոր առավելություններին, տեղում ստանալու խորհրդատվություն, ստուգելու վարկունակությունը և ձևակերպելու հիփոթեք՝ առանց եկամտի ստուգման։

Ցուցահանդեսի շրջանակներում Skyline-ը ներկայացավ նաև իր նոր բազմաֆունկցիոնալ կայքով, որը թույլ էր տալիս այցելուներին հեշտությամբ գտնել իրենց նախընտրած բնակարանը՝ համապատասխան իրենց բյուջեին ու առցանց դիմել մասնագիտական խորհրդատվության։

2026 թվականը բացող TOON EXPO-ին Skyline-ը ևս մեկ անգամ հաստատեց, որ սահմանում է կյանքի որակական նոր չափանիշներ՝ ձևավորելով նորարարական միջավայր, որտեղ միջազգային փորձն ու ժամանակակից հարմարավետությունը դառնում են իրականություն:

Հատուկ առաջարկներ և նորություններ

Բոլոր ակցիաները և նորությունները