ԲԵՏՈՆԱԼՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ SKYLINE-ՈՒՄ
08.08.2025
E մասնաշենքի հիմքի կառուցման համար կատարվել է շուրջ 2400 խորանարդ մետր բետոնի միաժամանակյա լցում, որը տևել է 30 ժամ՝ առանց ընդհատումների։
Աշխատանքների ողջ ընթացքում ներգրավված է եղել ավելի քան 200 բետոնատար մեքենա՝ ապահովելով գործընթացի անընդհատությունն ու սահմանված տեխնիկական նորմերի պահպանումը։
ARUP-ի ստանդարտները, որոնք կիրառվում են աշխարհի խոշորագույն մեգաքաղաքների բարձրահարկ շենքերի շինարարության մեջ, Skyline-ում երաշխավորում են կոնստրուկցիայի բարձր սեյսմակայունությունն ու ամրությունը։ 35 հարկանի հինգ երկնաքերների նախագծումը իրականացվում է ժամանակակից քաղաքաշինության ամենախիստ պահանջներին համապատասխան։
Բետոնալցման այս փուլի մեկնարկը Skyline-ի կառուցման ընթացքի կարևոր մասն է։ Այն հիմք է հանդիսանում նորարարական լուծումներով օժտված թաղամասի համար, որը տեսանելի կլինի Երևանի տարբեր հատվածներից՝ ձևավորելով քաղաքի նոր բնապատկերը։
Skyline-ը շարունակում է կառուցվել որպես նորարարական գաղափարների մարմնավորում՝ ամուր հիմքի վրա ստեղծելով ապագայի թաղամասը։