ՏԵՂԱՓՈԽՎԻՐ SKԱՅԼINE ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
01.08.2025
Հենց այս գաղափարն էլ դարձավ նախագծի՝ «Տեղափոխվիր skԱՅԼine իրականություն» արշավի հիմքը։
«Այլ» իրականությունը պարզապես բառախաղ չէ։ Սա նոր մոտեցում է, որտեղ կենցաղային հոգսերն ու ժամանակատար տեղաշարժերը փոխարինվում են ժամանակի խելամիտ օգտագործմամբ և բարձրակարգ ապրելակերպի չափանիշներով։ Սա մի տիրույթ է, որտեղ Դուք ոչ թե ժամանակ եք կորցնում, այլ հնարավորինս արդյունավետ եք այն օգտագործում։
Եթե սովորական պայմաններում մարզասրահ հասնելը, երեխային դպրոց տանելը կամ երեկոյան ժամանցի վայր գտնելը խլում են ժամեր, Skyline-ում այդ ամենը կարող է տևել րոպեներ։
Արշավի միտքը ենթադրում է ոչ միայն բնակության վայրի փոփոխություն, այլև անցում դեպի այլիրականություն, որտեղ ամեն ինչ նախագծված է առօրյան ավելի թեթև ու արդյունավետ դարձնելու համար։ Skyline-ը դառնում է մի տիրույթ, որտեղ թաղամասի կառուցվածքը բացում է նոր հեռանկար, իսկ ժամանակը ծառայում է մարդու հարմարավետությանը։