Հետադարձ զանգ
Ընտրել բնակարան
Նորություններ

RENSHIN և AMERIABANK․ ԿԱՌՈՒՑԵԼՈՎ ԱՊԱԳԱՅԻ ԹԱՂԱՄԱՍԸ

13.11.2025

Renshin Urban Investments քաղաքաշինական-ներդրումային ընկերության և Ամերիաբանկի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր Հայաստանի առաջին երկնաքերներներով թաղամասի՝ Skyline-ի կառուցման շրջանակներում։

Այս գործընկերությունը միավորում է կառուցապատման և ֆինանսական ոլորտների երկու առաջատարների փորձն ու հնարավորությունները՝ նպատակ ունենալով ապահովել նախագծի կայուն և արդյունավետ ընթացքը։ Համագործակցությունը մասնագիտական կարողությունների միավորման օրինակ է, որը նոր խթան է հանդիսանում անշարժ գույքի շուկայի զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման համար։ Երկու ընկերությունների երկարամյա գործընկերությունը Skyline նախագծի շուրջ երաշխավորում է բարձրակարգ և ժամանակակից կենսակերպի պայմաններ ապագա բնակիչների համար։

Ֆինանսական կայունությունն ու նորարարական շինարարական մոտեցումները համատեղվում են՝ կերտելու Երևանի նոր ճարտարապետական այցեքարտը, իսկ Skyline-ը շարունակում է իր զարգացումը որպես հեռանկարային նախագիծ, որտեղ յուրաքանչյուր քայլ ուղղված է որակի և հարմարավետության միջազգային ստանդարտների ապահովմանը։

Հատուկ առաջարկներ և նորություններ

Բոլոր ակցիաները և նորությունները
RENSHIN և AMERIABANK․ ԿԱՌՈՒՑԵԼՈՎ ԱՊԱԳԱՅԻ ԹԱՂԱՄԱՍԸ