Հետադարձ զանգ
Ընտրել բնակարան
Նորություններ

SKYLINE ԵՎ MADMA. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ ՆԱԽԱԳԾՈՒՄ

01.02.2026

Վերջերս Skyline նախագծի լանդշաֆտային դիզայնի աշխատանքներին միացել է լանդշաֆտային դիզայնի և հանրային տարածքների պլանավորման վրա աշխատող միջազգային հեղինակավոր «MADMA urbanism+landscape» ճարտարապետական և դիզայներական ընկերությունը:

Լանդշաֆտային դիզայն

Հիրոկի Մացուուրա, MADMA
.

MADMA-ն ոլորտի համաշխարհային առաջատարներից է, որը մասնագիտացած է քաղաքային միջավայրի և լանդշաֆտային դիզայնի ներդաշնակ համադրման մեջ: 

Հիմնադրվելով ճարտարապետ՝ Հիրոկի Մացուուրայի կողմից Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում՝ այս ընկերությունը՝ , հայտնի է իր մարդակենտրոն մոտեցմամբ և բնական լուծումները քաղաքային միջավայրին ինտեգրելու վարպետությամբ: 

Ընկերությունն իրականացրել է մի շարք նշանակալի նախագծեր տարբեր երկրներում, այդ թվում՝ Նիդերլանդներում (Maxima Park), Ռուսաստանում (Մոսկվայի «Զարյադյե» պարկի լանդշաֆտային հայեցակարգ) և Չինաստանում (խոշոր բիզնես-թաղամասերի գլխավոր հատակագծեր): Այժմ` Skyline-ի հետ համագործակցությամբ MADMA-ն մեկնարկել է իր գործունեությունը նաև Հայաստանում։

Ընկերության մասնակցությունը Skyline նախագծին պարզապես ժամանակակից լուծումների ներդրում չէ։ Համատեղ աշխատանքի ընթացքում միջազգային փորձագետները հատուկ ուշադրություն են դարձնելու տեղական առանձնահատկություններին և մշակեն տարածքի յուրահատուկ լանդշաֆտային կերպարը

Հիրոկի Մացուուրայի և իր թիմի նպատակն է ստեղծել այնպիսի լանդշաֆտ, որտեղ եվրոպական նորարարական մոտեցումները ներդաշնակորեն կմիահյուսվեն հայկական ինքնությանն ու մշակութային ժառանգությանը։ Սա թույլ է տալուSkyline-ին մնալ հարազատ Երևանի ոգուն՝ միաժամանակ առաջարկելով ժամանակակից քաղաքային կյանքի մոդել։

Renshin Urban Investments-ի և MADMA-ի համատեղ ջանքերով Skyline-ումշարունակում է ձևավորվել բնակիչների ամենօրյա զգացողությունները վերափոխող ժամանակակից ևխնամված միջավայր:

Հատուկ առաջարկներ և նորություններ

Բոլոր ակցիաները և նորությունները