Հետադարձ զանգ
Ընտրել բնակարան
Նորություններ

SKYLINE-Ը TOON EXPO 2025-ՈՒՄ

26.09.2025

Հայաստանի ամենահավակնոտ քաղաքաշինական նախագիծը՝ Skyline-ը, 2025 թվականին մասնակցեց տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և կառուցապատման ցուցահանդեսին՝ TOON EXPO-ին: Սա հարթակ էր, որտեղ այցելուները հնարավորություն ունեցան անմիջականորեն ծանոթանալու Երևանի ապագա երկնաքերների նախագծին և դրա զարգացման ընթացքին։ Էքսպոյի շրջանակներում նախագիծը հանդես եկավ բացառիկ առաջարկներով, որոնք հասանելի էին միայն միջոցառման օրերին։ Skyline-ի տաղավարում այցելուները հնարավորություն ունեցան մանրամասն ծանոթանալու «քաղաք քաղաքում» կոնցեպտին և իրենց վրա զգալու թաղամասի առաջարկած յուրահատուկ ապրելակերպը։

Տեղում այցելուների համար ստեղծված էին բոլոր պայմանները՝ բնակարան ձեռք բերելու հետ կապված արագ և արդյունավետ որոշումներ կայացնելու համար։ Վաճառքի թիմի ներկայացուցիչների օգնությամբ հնարավոր էր հենց տաղավարում ստանալ հիփոթեքային վարկավորման ամբողջական խորհրդատվություն։ Ցուցահանդեսի ընթացքում շատերի համար վճռորոշ էր այն փաստը, որ վարկի տրամադրման որոշումը կարող էր կայացվել ընդամենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ հասանելի լինելով թե՛ Հայաստանի, թե՛ օտարերկրյա քաղաքացիների համար՝ առանց եկամուտների ստուգման։ 

Առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց նախագծի մասշտաբների և հագեցած ենթակառուցվածքների ներկայացումը, որոնք միավորվում են 20,000 քմ կանաչապատ տարածքը, միջազգային դպրոցը, քովորքինգները, ժամանցի գոտիները և այլ ենթակառուցվածքները։ 

TOON EXPO 2025-ը ևս մեկ անգամ փաստեց, որ Skyline-ը սահմանում է կյանքի որակի բոլորովին նոր չափանիշներ՝ դառնալով Երևանի ժամանակակից քաղաքաշինության առանցքային խորհրդանիշը։



Հատուկ առաջարկներ և նորություններ

Բոլոր ակցիաները և նորությունները