Հետադարձ զանգ
Ընտրել բնակարան
Նորություններ

SKYLINE-Ը «ՏՈՒՆ-ՏԵՂ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ԵԹԵՐՈՒՄ

14.11.2025

«Տուն-Տեղ» հաղորդաշարի եթերում պարբերաբար կարելի է հանդիպել Skyline նախագծի ներկայացուցիչներին և քաղաքաշինության ոլորտի մասնագետներին, ովքեր հեռուստադիտողի հետ կիսվում են նախագծի զարգացման նորություններով։ «Տուն-Տեղ»-ը ArmeniaTV-ի եթերում հեռարձակվող հաղորդաշար է, որտեղ պարբերաբար ներկայացվում են անշարժ գույքի շուկայի միտումները ու ոլորտի առաջատար նախագծերը։

Հաղորդաշարը իր 11 թողարկումների շրջանակներում, հյուրընկալել է Skyline նախագծի ներկայացուցիչներին՝ Renshin Urban Investments ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն՝ Անի Մավյանին, օպերացիոն տնօրեն՝ Լևոն Կասպարովին, մարքեթինգի և հանրային կապերի բաժնի ղեկավար՝ Միքայել Կարապետյանին, նախագծերի կառավարման բաժնի ղեկավար՝ Կոնստանտին Ավկսենտևին, ռազմավարական նախաձեռնությունների փորձագետ Արտավազդ Ավետիսյանին և Skyline նախագծի վաճառքի ղեկավար՝ Աստղիկ Վարդանյանին։

Մասնագետները հեռուստադիտողի հետ կիսվեցին նախագծի մանրամասներով և պատմեցին՝ ինչպես է Skyline-ը ձգտում փոխել քաղաքային միջավայրի ընկալումը։ Մասնագիտական զրույցների առանցքում եղել են թաղամասի ենթակառուցվածքները և առաջարկվող ճկուն վճարային պայմանները, որոնք էլ օգնում են հաճախորդներինկողմնորոշվել ու գտնել իրենց համար լավագույն լուծումը:

Նմանատիպ  թողարկումները լավ հնարավորություն են թե ոլորտիմասնագետների, թե՛ ապագա բնակիչների համար՝ ավելի մոտիկից ծանոթանալու նախագծի մանրամասներին ու հասկանալու այն արժեքները, որոնց վրա կառուցվում է Skyline-ը։ Սա պարզապես տեղեկատվության փոխանակում չէ, այլ երկխոսություն այն մասին, թե ինչպես կարող է նորարարնախագիծը ծառայել մարդու հարմարավետությանը և ստեղծել կյանքի որակապես նոր մակարդակ ժամանակակից քաղաքում։

Հատուկ առաջարկներ և նորություններ

Բոլոր ակցիաները և նորությունները